Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ

Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ

Սթրեսը կարո՞ղ է միոմայի պատճառ լինել: Կա՞ն, արդյոք, մեթոդներ՝ խուսափելու վիրահատական միջամտությունից:

Ցավոք, վերջին տասնամյակում նկատվում է արգանդի հորմոն կախյալ հիվանդությունների աճ: Արգանդի միոման ամենահաճախ հանդիպող գինեկոլոգիական հիվանդություններից է: Միոմայի զարգացման նպաստող հիմնական գործոններ են.

  • ժառանգական նախատրամադրվածությունը,
  • հորմոնալ խանգարումները, հիմնականում` էստրոգենի,
  • հղիության հաճախակի արհեստական ընդհատումները եւ ներարգանդային պարույրի կիրառումը,
  • ադենոմիոզը,
  • նյութափոխանակության խանգարումները, մասնավորապես, ճարպակալումը, շաքարային դիաբետը,
  • փոքր կոնքի խոռոչի բորբոքային հիվանդությունները,
  • վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի ուղիղ կապ արգանդի միոմայի զարգացման եւ սթրեսի միջեւ. երկարատեւ եւ մշտական սթրեսները ճնշում են ձվարանների, մակերիկամների եւ վահանաձեւ գեղձի աշխատանքը:


Արգանդի միոման այն գինեկոլոգիական հիվանդություններից է, որը պահանջում է արմատական վիրաբուժական միջամտություն: Արգանդի միոմայի առավել տարածված վիրաբուժական մեթոդը հիստերէկտոմիան է, այսինքն, արգանդի հեռացումը` հավելումներով կամ` առանց:

Մեր կենտրոնում կիրառում ենք ինչպես ավանդական վիրաբուժական որովայնային միջամտություններ, այնպես էլ նվազ տրավմատիկ էնդոսկոպիկ միջամտությունները՝ լապարոսկոպիան եւ հիստերոսկոպիան:

Սակայն հիստերէկտոմիայից հետո, մեծավ մասամբ, կարող է զարգանալ լուրջ վիրաբուժական հետեւանք` դաշտանադադարի, հետհիստերէկտոմիկ համախտանիշ, այսինքն, կլիմակտերիկ համախտանիշ: Այդ պատճառով ակտիվորեն օգնում ենք հիվանդներին, որ առավել հարմարավետ անցնեն վերականգնողական ժամանակաշրջանը:

Հսկում ենք, մասնավորապես, ոսկրային հանքային խտությունը, հորմոնային ֆոնը, գնահատում ենք կյանքի որակը` հատուկ մշակված հարցաշարի օգնությամբ, եւ իրականացնում մի շարք այլ հետազոտություններ:

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը վերջին ժամանակաշրջանում արդյունավետ կիրառում է կոնսերվատիվ բուժման նոր մոտեցումներ՝ տարբեր խմբի դեղորայքների միջոցով, որոնք թույլ են տալիս առաջացնել միոմատոզ հանգույցի աճի հետընթաց, նվազեցնում վիրահատական ռիսկերը, արդյունավետ կանխում արգանդային արյունահոսությունները, վերացնում սակավարյունությունը, բարձրացնում կանանց կյանքի որակը եւ, շատ դեպքերում, հնարավորություն ընձեռում հրաժարվել վիրաբուժական միջամտություններից` ընդհանրապես:

Այսպիսի մոտեցումը նախատեսված է ալգորիթմի մշակման եւ անհատական բուժման մոտեցման նպատակով` կանանց տարբեր տարիքային խմբերում, հատկապես հետվիրահատական շրջանում հսկողությունը կազմակերպելու և  նրանց առողջությունն ու կյանքի որակը բարելավելու:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, բ.գ.թ,

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ